keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային բաժնում հաշվառված կին շահառուները ներկա են գտնվել կանանց տոնին նվիրված համերգին
մարտ 11, 2019
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը Հայաստանի պարի պետական անսամբլի հետ համագործակցությամբ շահառուների վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում և կանանց միջազգային տոնի առթիվ կազմակերպել էր կին շահառուների մասնակցությունը տոնական համերգին:
2019 թ. մարտի 10-ին Երևան քաղաքային բաժնում հաշվառված թվով 6 կին շահառուներ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում ներկա են գտնվել կանանց տոնին և Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված Հայաստանի պարի պետական անսամբլի համերգ երեկոյին: