keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Պրոբացիայի ծառայության աշխատակիցները վերապատրաստվել են ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրով
հոկտեմբեր 12, 2026
Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար անցկացվել է վերապատրաստում ազարտային խաղերից կախվածության վերականգնման ծրագրի վերաբերյալ։ Վերապատրաստումը վարել է Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետ Դավիթ Գևորգյանը։
Մասնակիցները ծանոթացել են՝
- ծրագրի կառուցվածքին, 12 հանդիպումներից բաղկացած ձևաչափին և անձնական փոփոխության պլանին,
- մոտիվացիոն հարցազրույցի և կոգնիտիվ-վարքային թերապիայի հիմունքներին,
- պատահականության մաթեմատիկային և խաղամոլությանը բնորոշ մտածողության սխալներին,
- խաղալու հակումների, բարձր ռիսկային իրավիճակների, ֆինանսների և պարտքերի կառավարման մեթոդներին,
- մասնակիցների ընտրության, խմբերի ձևավորման և գնահատման չափանիշներին։
Վերապատրաստման նպատակն էր աշխատակիցներին պատրաստել ծրագրի պիլոտային իրականացմանը, որը շահառուներին կօգնի հաղթահարելու ազարտային խաղերից կախվածությունը։