Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են «Քրեական արդարադատության համակարգում վերականգնողական ծրագրերի շուրջ համապարփակ մոտեցումներ» թեմայով աշխատաժողովին

դեկտեմբերի 15, 2024

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության ամրապնդմանը» ծրագրերի շրջանակներում դեկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Քրեական արդարադատության համակարգում վերականգնողական ծրագրերի շուրջ համապարփակ մոտեցումներ» թեմայով աշխատաժողովը։

Հանդիպման ընթացքում Պրոբացիայի ծառայության կողմից ներկայացվել են շահառուներին վերականգնողական ծրագրեր տրամադրելու ներկայիս փորձը, առկա ծրագրերը, համագործակցությունները և կարիքները։

Աշխատաժողովի ժամանակ քննարկվել են կրկնահանցագործությունների նվազեցման և սոցիակական ներառման խթանման գործում ռեաբիլիտացիայի կարևորության, պայմանական ազատազրկման համակարգում առկա մարտահրավերների, ինչպես նաև պայմանական վաղաժամկետ ազատման համար զեկույցների կազմման և դատական ակտերի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հարցեր: