Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են վերապատրաստման եռօրյա սեմինարի՝ կազմակերպված Եվրոպայի խորհրդի կողմից

ապրիլի 21, 2025

Ապրիլի 21-23-ը Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցում են «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում կազմակերպված Կախվածությունների ծրագրի իրականացման համար վերապատրաստողների վերապատրաստման եռօրյա սեմինարին։

Սեմինարի ընթացքում փորձագետների կողմից ներկայացվել են մոտիվացիոն հարցազրույցի, կոգնիտիվ վարքային թերապիայի (ԿՎԹ), ինչպես նաև վերապատրաստման և խմբի կառավարման թեմաներ։ Ծրագրի նպատակն էր ամրապնդել պրոբացիայի ոլորտում ներգրավված մասնագետների մասնագիտական կարողությունները՝ ուղղված կախվածությունների ծրագիր իրականացնող վերապատրաստողների պատրաստմանն ու համակարգային ներդրմանը։

Հանդիպումը համախմբել է ոլորտի փորձագետներին, հնարավորություն ընձեռելով տեսական գիտելիքներն ամրապնդել գործնական դերախաղերի, դեպքերի ուսումնասիրությունների և սիմուլյացիոն վարժությունների միջոցով։

Վերապատրաստումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ՝ նպատակ ունենալով նպաստել վերականգնողական արդարադատության համակարգի կայուն զարգացմանը Հայաստանում։