Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են «Հիմնական ուղղիչ հմտություններ» թեմայով երկօրյա վերապատրաստմանը

ապրիլի 06, 2026

Սույն թվականի ապրիլի 3-4-ը Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում իրականացվել է «Հիմնական ուղղիչ հմտություններ» թեմայով երկօրյա վերապատրաստման ծրագիր։

Ծրագրին մասնակցել են ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, որոնց համար կազմակերպվել են ուղղիչ աշխատանքի հիմնական սկզբունքների, ռիսկերի և կարիքների գնահատման, վարքագծային միջամտությունների կիրառման առանձնահատկությունների, մասնագիտական հաղորդակցության հմտությունների վերաբերյալ ինչպես տեսական, այնպես էլ գործնական պարապմունքներ։

Դասընթացների շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են ուղղիչ աշխատանքի ժամանակակից մեթոդներն ու գործիքները՝ շեշտադրվել է պրոբացիայի շահառուների հետ արդյունավետ հաղորդակցության և վարքագծային փոփոխությունների խթանման կարևորությունը։


Մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառել ստացած գիտելիքները գործնական առաջադրանքների միջոցով, քննարկել մասնագիտական փորձը և ներկայացնել առկա մարտահրավերները։ Վերապատրաստման ավարտին մասնակիցներին հանձնվել են վկայականներ։