Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են «Ծնողավարման հմտություններ» դասընթացի շրջանակներում իրականացվող վերապատրաստողների վերապատրաստմանը

փետրվարի 24, 2025

Փետրվարի 20-ին մեկնարկել է ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի) ներկայացուցչության համագործակցության արդյունքում՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպվող՝ «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության աշխատակիցների և հանցագործություն կատարած անձանց կարողությունների զարգացում» ենթածրագրի «Ծնողավարման հմտություններ» դասընթացի շրջանակներում իրականացվող վերապատրաստողների վերապատրաստումը, որտեղ Պրոբացիայի ծառայությունից ընդգրկված են թվով 10՝ հոգեբան և սոցիալական աշխատող մասնագիտությամբ աշխատակիցներ։

Դասընթացի ավարտից հետո Պրոբացիայի ծառայության վերապատրաստված աշխատակիցները իրականացնելու են «Ծնողավարման հմտություններ» դասընթացը պրոբացիայի այն շահառուների հետ, ովքեր դատապարտված են բռնության՝ մասնավորապես ընտանեկան բռնության գործերով։