Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Պրոբացիայի ծառայության աշխատակիցները մասնակցել են թմրամիջոցների օգտագործման վերանայված վերականգնողական ծրագրի թարմացնող աշխատաժողովին

հուլիսի 28, 2026

Սույն թվականի հուլիսի 24-ին Եվրոպայի խորհրդի «Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացում» ծրագրի շրջանակներում անցկացվել է թմրամիջոցների օգտագործման վերանայված վերականգնողական ծրագրի մեկօրյա աշխատաժողով, որը վարել է Եվրոպայի խորհրդի ազգային խորհրդատու Դավիթ Գևորգյանը։

Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է վերանայված 12-հանդիպումանոց վերականգնողական ծրագրի կառուցվածքը, կատարված փոփոխություններն ու նոր մոտեցումները։ Քննարկվել են նաև տեսական ձեռնարկում և մասնակցի նոթատետրում կատարված լրացումները, ինչպես նաև դրանց կիրառման առանձնահատկությունները գործնական աշխատանքում։

Մասնակիցները գործնական ձևաչափով ծանոթացել են ծրագրում ներառված նոր վարժություններին, քննարկել դրանց կիրառման մեթոդները և աշխատել համապատասխան գործիքների օգտագործման ուղղությամբ։ Առանձին ուշադրություն է դարձվել նաև վերանայված գնահատման գործիքներին, դրանց կիրառման նպատակներին, կարգին և գնահատման սկզբունքներին։

Աշխատաժողովի ավարտին քննարկվել են ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր մարտահրավերները, դրանց հաղթահարման ուղիները և ծրագրի հետագա ներդրման կազմակերպչական հարցերը: