Պրոբացիայի աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացում՝ մենթորության և քոուչինգի միջոցով
հուլիսի 25, 2025
Հուլիսի 23-25-ը Երևանում ընթնում է եռօրյա մենթորային ծրագիր, որը նպատակ ունի ամրապնդել Պրոբացիայի ծառայության աշխատակիցների մասնագիտական կարողությունները՝ վերականգնողական արդարադատության շրջանակում ավելի արդյունավետ միջամտություններ իրականացնելու համար։
Ծրագիրն անցկացվում է Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակում։
Մասնակիցները ներգրավված են գործնական դասընթացների, մենթորության, քոուչինգի և դերախաղերի միջոցով իրական փորձի փոխանակման գործընթացում։ Ծրագրի երեք օրվա ընթացքում անդրադարձ է կատարվում մոտիվացիոն հարցազրույցների, փոխակերպող զրույցների, միմյանց մենթորության և կառուցողական հետադարձ կապի սկզբունքների, ինչպես նաև պրակտիկ հմտությունների խորացմանը։
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է պրոբացիայի համակարգում մասնագիտական զարգացման նոր մշակույթ ձևավորելու ուղղությամբ՝ նպաստելով աշխատակիցների ունակությունների հարստացմանը և շահառուների հետ արդյունավետ աշխատանքի ապահովմանը։