Հաղորդագրություններ

Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուները մասնակցել են Ավետիք Իսահակյանի 150-ամյակին նվիրված հուշ-ցերեկույթին

հոկտեմբերի 06, 2025

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի շահառուները մասնակցել են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացած հայ մեծ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակին նվիրված «Վարպետը» խորագրով հուշ-ցերեկույթին։

Գրական-երաժշտական ցերեկույթի ընթացքում հնչեցին մեծ վարպետի ստեղծագործությունները, ինչպես նաև երգեր, հյուսված նրա բանաստեղծությունների հիման վրա։ Միջոցառումը հնարավորություն ընձեռեց մասնակիցներին վերապրելու Իսահակյանի անմահ ստեղծագործությունների ոգին և գնահատելու ազգային գրական ժառանգության արժեքը։

Նախաձեռնության նպատակն էր նպաստել շահառուների մշակութային գիտելիքների հարստացմանը, բարձրացնել նրանց ազգային ինքնագիտակցությունը և խթանել մշակութային կյանքի նկատմամբ հետաքրքրությունը։

Շահառուները միջոցառումից հեռացան տպավորված և ոգեշնչված՝ մեծ բավականություն ստանալով հաղորդակցությունից հայ գրականության մեծ վարպետի ստեղծագործական աշխարհին։