Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Շիրակի մարզային մարմնում անցկացվել է «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթաց

հունիսի 30, 2026

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնում հաշվառված թվով 3 շահառու մասնակցել է «Հուզական ինտելեկտ» թեմայով դասընթացին, որը վարել է հոգեբան Մանե Սարգսյանը։

Դասընթացի շրջանակներում մասնակիցներին ներկայացվել են հուզական ինտելեկտի վերաբերյալ տեսական գիտելիքներ, ինչպես նաև իրականացվել են գործնական վարժություններ՝ ուղղված հույզերի ճանաչման, կառավարման և արդյունավետ հաղորդակցման հմտությունների զարգացմանը։

Միջոցառումն անցել է ակտիվ քննարկումների մթնոլորտում․ շահառուները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հետաքրքրող հարցերն ու առկա դժվարությունները, որոնց վերաբերյալ ստացել են մասնագիտական պարզաբանումներ և գործնական առաջարկություններ։

Դասընթացի արդյունքում շահառուներն ամրապնդել են սեփական և շրջապատողների հույզերը ճանաչելու, դրանք արդյունավետ կարգավորելու կարողությունները, ինչը կարևոր նշանակություն ունի անձնային զարգացման, ինքնակառավարման և հասարակությունում հաջող վերասոցիալականացման գործընթացի համար։