Շահառուներն ընդգրկվել են Սյունիքում «Կանաչ Գորիս» ծրագրի շրջանակում կազմակերպված ծառատունկում
ապրիլի 28, 2025
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը, համագործակցելով «Գորիս համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ի հետ, իրականացրել է հերթական բնապահպանական միջոցառումը՝ «Կանաչ Գորիս» ծրագրի շրջանակներում։ Ծառատունկին մասնակցել են Սյունիքի մարզային մարմնի աշխատակիցները և 6 շահառու։
Միջոցառման ընթացքում Գորիս համայնքի «Արցախյան խճուղի» կոչվող տարածքում տնկվել է 40 հատ եղևնու տնկի և հիբիսկուսի թփեր։ «Գորիս համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ-ը տրամադրել է անհրաժեշտ տնկիները, իսկ շահառուներն ու մասնակիցները ակտիվորեն ներգրավվել են բնապահպանական աշխատանքներին։
Միջոցառումը նպաստել է շահառուների բնապահպանական գիտակցության զարգացմանը և խթանել է նրանց մասնակցությունը համայնքային ծրագրերին՝ հարստացնելով նրանց հասարակական կյանքին մասնակցելու փորձը։ Շահառուներն ավելի շատ տեղեկություններ են ստանալ իրենց շրջապատի պահպանման մասին, այն բացահայտելով որպես կարևոր քայլ վերասոցիալականացման գործընթացում։
Նման նախաձեռնությունները օգնում են շահառուներին ձեռք բերել նոր հմտություններ և պատասխանատվություն՝ նպաստելով իրենց ինտեգրմանը հասարակությանը և շրջակա միջավայրին։