Շահառուներն այցելել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական Թատրոն
հուլիսի 07, 2025
Պրոբացիայի ծառայությունում կազմակերպվել է հերթական մշակութային միջոցառումը։ Այս անգամ Պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ շահառուներն այցելել են Արտաշատի Ամո Խարազյանի անվան Դրամատիկական Թատրոն։
Միջոցառման ընթացքում ծառայությունում հաշվառված 20 շահառու դիտել են «2+2» ներկայացումը։ Ներկայացումը հնարավորություն տվեց շահառուներին մտորելու փոխհարաբերությունների, պատասխանատվության, ընտրության և մարդկային արժեքների շուրջ։
Նմանատիպ միջոցառումները զգալի ազդեցություն ունեն շահառուների անձնային զարգացման վրա՝ նպաստելով նրանց ստեղծագործական մտածողության, մշակութային ընկալման, զգայական դաստիարակության և հասարակության հետ հաղորդակցման հմտությունների ձևավորմանը։
Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը խթանում է շահառուների հասարակական ինտեգրմանը՝ արվեստը դիտարկելով որպես վերականգնողական և կրթական գործիք: