Շահառուները մասնակցել են Տաշիր քաղաքի համայնքային ծառատունկին
հուլիսի 09, 2026
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնում վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում մարզային մարմնում հաշվառված թվով երկու շահառու և մարզային մարմնի աշխատակիցներ մասնակցել են Տաշիր քաղաքի Հավերժության պուրակում կազմակերպված համայնքային ծառատունկին։
Միջոցառումն իրականացվել է «Ինտեգրված համայնքային զարգացում Հայաստանում» ծրագրի շրջանակում և ուղղված էր քաղաքի կանաչապատմանն ու էկոլոգիական միջավայրի բարելավմանը։
Ծառատունկի ընթացքում շահառուները ոչ միայն մասնակցել են ծառերի տնկման աշխատանքներին, այլև ստացել են գործնական խորհուրդներ ծառերի ճիշտ տնկման և հետագա խնամքի վերաբերյալ։ Միջոցառումը նպաստել է շահառուների բնապահպանական գիտակցության բարձրացմանը, հանրային տարածքների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի ձևավորմանը և նրանց ակտիվ ներգրավվածությանը համայնքային նախաձեռնություններում։