Հաղորդագրություններ
Շահառուները ծանոթացան Տավուշի տարածաշրջանի պատմամշակութային ժառանգությանը
հոկտեմբերի 15, 2025
Պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցների նախաձեռնությամբ փորձաշրջանով, վարչական հսկողությամբ և տուգանք պատժով հաշվառված շահառուների համար կազմակերպվել է հերթական վերասոցիալականացման միջոցառումը։
Հոկտեմբերի 10-ին վեց շահառու այցելել են Տավուշի մարզի Իջևան համայնքի պատմաերկրագիտական թանգարան և 1915 թ․ զոհերի հիշատակին նվիրված մատուռ։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների հետաքրքրությունը պատմական և մշակութային արժեքների հանդեպ, ձևավորել հարգանք ազգային ժառանգության նկատմամբ և նպաստել նրանց գիտակցական ու քաղաքացիական զարգացմանը։
Պրոբացիայի ծառայությունը շարունակաբար իրականացնում է վերասոցիալականացմանն ու հասարակական վերաինտեգրմանը միտված միջոցառումներ՝ աջակցելով շահառուների ներառմանը համայնքային կյանքում։