Շահառուները բացահայտել են ռուսական կերպարվեստի լավագույն նմուշները
օգոստոս 27, 2026
Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի շահառուները և աշխատակիցներն այցելել են Ռուսական արվեստի թանգարան (պրոֆեսոր Ա. Աբրահամյանի հավաքածու)։
Թանգարանում կազմակերպված էքսկուրսիայի ընթացքում մասնակիցները շրջել են մշտական ցուցադրության սրահներում՝ ծանոթանալով 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի առաջին կեսի ռուսական կերպարվեստի նշանավոր ստեղծագործություններին։ Նրանք տեղեկացել են արվեստագետների ստեղծագործական ուղու, ներկայացված աշխատանքների գաղափարական բովանդակության և դրանց պատմամշակութային նշանակության մասին։
Այցը հնարավորություն է տվել շահառուներին արվեստին նայել ոչ միայն որպես մշակութային ժառանգության, այլև որպես ինքնաճանաչման և մտածողության զարգացման միջոց։ Թանգարանային միջավայրում անցկացված օրը խթանել է նրանց հետաքրքրվածությունը արվեստի նկատմամբ, նպաստել նոր գիտելիքների ձեռքբերմանը և մշակութային կյանքի նկատմամբ ակտիվ ներգրավվածությանը։