Հաղորդագրություններ
Ներկայացվել են ԵԽ աջակցությամբ պրոբացիայի ոլորտներում արձանագրած բարեփոխումները
մարտի 20, 2026
Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը մասնակցել է «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» և «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» ծրագրերի համակարգող խորհրդի երկրորդ համատեղ հանդիպմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են իրականացվող բարեփոխումներն ու զարգացման առաջնահերթությունները, որոնք միտված են վերասոցիալականացման գործընթացների զարգացմանը և ծառայությունների արդյունավետության բարձրացմանը։
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ արձանագրվել են կարևոր առաջընթացներ, մասնավորապես՝ ներդրվել են մասնագիտական զարգացման մեխանիզմներ, մշակվել է պայմանական վաղաժամկետ ազատման զեկույցի նոր ձևաչափ, ինչպես նաև շարունակվում են e-probation համակարգի կատարելագործման աշխատանքները։