Հաղորդագրություններ

Նախաազատումային զեկույցների նոր ձևանմուշի քննարկում

դեկտեմբերի 12, 2025

Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 10-ին անցկացվել է աշխատանքային քննարկում՝ նվիրված նախաազատումային զեկույցների նոր ձևանմուշի և ուղեցույցի ներկայացմանը: 

Միջոցառումը բացման խոսքով հանդես է եկել Ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը, ով ընդգծել է նոր ուղեցույցի կարևորությունը նպաստելու Ծառայության աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը»

Միջոցառման ընթացքում շահագրգիռ կողմերը ներկայացրել են իրենց արձագանքները և առաջարկությունները, իսկ ինտերակտիվ քննարկման արդյունքում նախանշվել են արդյունավետության բարձրացմանն ուղղված հետագա քայլերը։