Մշակութային այց՝ ինքնաճանաչման և վերաիմաստավորման ճանապարհին
ապրիլի 29, 2026
Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ թվով 9 շահառու այցելել են ժամանակակից նկարիչ Գայ Ղազանչյանի դիմանկարների ցուցահանդեսին։
Այցի ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել անձամբ ծանոթանալու նկարչի հետ, լսել նրա մեկնաբանությունները ստեղծագործությունների վերաբերյալ և ընկալել յուրաքանչյուր դիմանկարի յուրահատուկ հուզական աշխարհը։ Նկարիչը ընդգծել է, որ իր աշխատանքները բաց են տարբեր մեկնաբանությունների համար՝ թողնելով դիտողին ազատություն՝ ձևավորելու սեփական ընկալումն ու զգացողությունները։
Միջոցառման նպատակն էր խթանել շահառուների մշակութային զարգացումը, ընդլայնել նրանց աշխարհայացքը և նպաստել ինքնավերլուծության ու կյանքի վերաիմաստավորման գործընթացին։ Նկարչի երիտասարդ տարիքում ունեցած հաջողությունները նույնպես ոգեշնչող ազդեցություն ունեցան մասնակիցների վրա՝ դառնալով դրական փոփոխությունների և նոր նպատակների ձևավորման խթան։