keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Մարդասիրության միջազգային օրվա շրջանակում Պրոբացիայի ծառայությունում իրականացվել են հանրօգուտ աշխատանքներ
օգոստոս 20, 2026
Օգոստոսի 19-ին՝ Մարդասիրության միջազգային օրվա շրջանակում, Պրոբացիայի ծառայության Վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի և մարզային մարմինների կողմից կազմակերպվել են հանրօգուտ աշխատանքներ։
Նախաձեռնության նպատակն էր խթանել շահառուների մասնակցությունը հասարակական կյանքին, ձևավորել պատասխանատու վերաբերմունք համայնքի և շրջակա միջավայրի նկատմամբ և նպաստել դրական վարքագծային փոփոխություններին։
Միջոցառման շրջանակում Երևանի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Սյունիքի մարզերում իրականացվել են տարածքների մաքրման և բարեկարգման, աղբահանության, ծառերի ձևավորման, խաչքարերի լվացման, ինչպես նաև համայնքային նշանակության այլ աշխատանքներ։
Հանրօգուտ աշխատանքները կարևոր են ոչ միայն համայնքների բարեկարգման, այլև շահառուների մոտ հասարակության հանդեպ պատասխանատվության, օգտակար լինելու և սեփական ներդրումը ունենալու գիտակցության ձևավորման տեսանկյունից։ Նման նախաձեռնությունների միջոցով Պրոբացիայի ծառայությունը շարունակական քայլեր է իրականացնում շահառուների վերասոցիալականացման և հասարակական կյանքում նրանց լիարժեք ներգրավման ուղղությամբ։