Հաղորդագրություններ
Հուշագրի կնքում «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հետ
մայիսի 31, 2022
Սույն թվականի մայիսի 31-ին ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի պետ Վարդան Չոբանյանի և «Սպիտակի Հելսինկյան խումբ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Աշխեն Բաբայանի միջև կնքվեց համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է տրամադրել անվճար իրավաբանական և հոգեբանական խորհրդատվություն պրոբացիայի կին շահառուներին և անչափահասներին, աջակցել պրոբացիայի ծառայողների վերապատրաստմանը ընտանեկան բռնության կանխարգելման և հասարակական կյանքում կանանց դերի բարձրացման վերաբերյալ մասնագիտական գիտելիքների, կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված ոլորտային ուսուցողական ծրագրերի միջոցով, իրականացնել պրոբացիայի շահառուների դեպքի վարում և գնահատում։