Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Հոգևոր արժեքների պահպանում․ Պրոբացիայի շահառուները մասնակցել են Արկազի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվող Սուրբ Պատարագին

սեպտեմբերի 04, 2024

Կարևորելով քրիստոնեական արժեքների պահպանումը՝ Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնում հաշվառված թվով 8 շահառու վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում օգոստոսի 18-ին այցելել են Վայոց ձորի մարզի Արկազի Սուրբ Խաչ եկեղեցի և մասնակցել տաղավար տոներից չորրորդի՝ Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնի կապակցությամբ մատուցվող Սուրբ Պատարագին։

Պատարագից հետո եկեղեցու հոգևոր սպասավորը շահառուներին պարզաբանել է և բացատրել է օրվա խորհուրդը և նշանակությունը: Զրույցի ընթացքում ուշադրության է հրավիրվել առօրյա կյանքում քրիստոնեական արժեքներով առաջնորդվելու կարևորությանը: