Հաղորդագրություններ

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունն ապահովեց ևս մեկ շահառուի զբաղվածությունը

փետրվարի 23, 2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայողների անմիջական աջակցությամբ՝ շահառուների զբաղվածության ապահովմանն ուղղված վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում Ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված շահառուն 2022 թվականի փետրվարի 8-ից ընդունվել է աշխատանքի «Իջևան քաղաքի կոմունալ ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Սան-սեկտոր» բաժին՝ որպես բանվոր:
Շահառուն հնարավորթյուն կունենա բարելավել սոցիալական վիճակը և կենսամակարդակը: