Հաղորդագրություններ

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պատվիրակությունը Լեխ Կաչինսկու» ազգային դպրոցում կրթական ծրագրերին մասնակցելու նպատակով մեկնել է Լեհաստանի Հանրապետություն

հոկտեմբերի 24, 2022
ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը և Ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ այժմ աշխատանքային այցով գտնվում են Լեհաստանի Հանրապետությունում ՝ «Լեխ Կաչինսկու» ազգային դպրոցում  կրթական ծրագրերին մասնակցելու նպատակով։
ՀՀ Պրոբացիայի ծառայողները հնարավորություն են ունեցել տեղում ծանոթանալու Լեհաստանի Պրոբացիայի համակարգին, մասնավորապես՝ Էլեկտրոնային հսկողության աշխատանքներին։