Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության շահառուներ ներկա են գտնվել Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին

սեպտեմբերի 20, 2018

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի անկախության 27-ամյակի տոնին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր՝ սեպտեմբերի 20-ին կազմակերպել էր պրոբացիայի շահառուների և նրանց ընտանիքի անդամների մասնակցությունը մշակութային միջոցառմանը:
Պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում հաշվառված թվով 16 շահառուներ, ներառյալ նրանց ընտանիքի անդամներն ու ընկերները, Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա են գտնվել Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստանի անկախության օրվան նվիրված համերգին: Համերգի ընթացքում շահառուներն ունկնդրել են դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ մենակատարներ՝
1. Կլարա-Ջումի Կանին, ջութակ (Գերմանիա)
2. Վադիմ Խոլոդենկոյին, դաշնամուր (Ռուսաստան)
3. Թիմ Փարքին, թավջութակ (Գերմանիա)