Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

ՀՀ ԱՆ պրոբացիայի աշխատակիցներին հանձնվեցին հավաստագրեր

դեկտեմբերի 15, 2022

Ավարտվեցին Եվրոպայի խորհրդի հեղինակավոր՝ իրավաբան մասնագետների համար մարդու իրավունքների ուսուցման եվրոպական ծրագրով (HELP) Պրոբացիայի ծառայողների վերապատրաստման դասընթացնները։ HELP-ը մարդու իրավունքների թեմաներով էլեկտրոնային ուսուցման հարթակ է, որը հասանելի է իրավաբան մասնագետների ընտրված խմբերի համար, ովքեր մասնակցում են պիլոտային դասընթացների։ 
Սույն թվականի դեկտեմբերի 15-ին  Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի շրջանակում ՀՀ ԱՆ պրոբացիայի 16 աշխատակցի հանձնվեց հավաստագիր՝ «Կալանքին այլընտրանքային միջոցները» առցանց դասընթացի ավարտելու կապակցությամբ: Դասընթացը մեկնարկել էր 2022 թվականի hոկտեմբերից և միտված էր Պրոբացիայի ծառայողների մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը։