Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Համագործակցության շրջանակում իրականացվել է սպորտային հերթական միջոցառումը

հուլիսի 09, 2026

Պրոբացիայի ծառայության Վայոց ձորի մարզային մարմնի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գործող «Եղեգնաձորի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի համագործակցության շրջանակներում կազմակերպվել է սպորտային միջոցառում, որին մասնակցել է մարզային մարմնում վերջին եռամսյակում հաշվառված Արարատ համայնքի թվով 8 շահառու ։

Միջոցառումն անցկացվել է Եղեգնաձորի մարզադաշտում։ Շահառուները մասնակցել են վոլեյբոլի ընկերական խաղի, ինչպես նաև անհատական մարզումների և այլ սպորտային վարժությունների։

Միջոցառումն անցել է ջերմ և ընկերական մթնոլորտում՝ նպաստելով շահառուների միջև համագործակցության, հաղորդակցման հմտությունների զարգացմանը և առողջ ապրելակերպի խթանմանը։ Շահառուները մեծ հետաքրքրությամբ և ոգևորությամբ են մասնակցել սպորտային ծրագրին։