Հաղորդագրություններ

Կանաչ տարածք՝ համատեղ ջանքերով․ Պրոբացիայի շահառուները և Ծառայության աշխատակիցներն իրականացրել են հանրօգուտ աշխատանք

հոկտեմբերի 15, 2025

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում հաշվառված թվով 7 շահառու, բաժնի աշխատակիցների հետ միասին, իրականացրել են հանրօգուտ աշխատանք՝ մաքրելով Պրոբացիայի ծառայության շենքի հարակից կանաչապատ տարածքը։

Նախաձեռնության նպատակն էր խթանել շահառուների մասնակցությունը հասարակական կյանքին, ձևավորել պատասխանատու վերաբերմունք շրջակա միջավայրի նկատմամբ և նպաստել դրական վարքագծային փոփոխություններին։

Պրոբացիայի ծառայությունը շարունակաբար իրականացնում է վերասոցիալականացմանն ու համայնքային ինտեգրմանը միտված տարբեր նախաձեռնություններ՝ աջակցելով շահառուների անձնային և հասարակական զարգացմանը: