Ինտելեկտուալ խաղ՝ որպես վերասոցիալականացման գործիք
ապրիլի 10, 2025
Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» ինտելեկտուալ խաղի առաջնության շրջանակներում կայացել է հերթական խաղը, որին մասնակցել են ծառայությունում հաշվառված 8 շահառու և Պրոբացիայի երկու ծառայող։
Ինտելեկտուալ մրցույթը անցկացվել է հավասարության և խտրականությունից զերծ սկզբունքներով՝ ապահովելով բոլոր մասնակիցների համար ներառական, աջակցող և առողջ մրցակցային միջավայր։ Միջոցառման նպատակը շահառուների մտավոր ներուժի խթանումն է, թիմային համագործակցության հմտությունների զարգացումը և սոցիալական ինտեգրումը։
Խաղի ընթացքում մասնակիցները հնարավորություն են ունեցել փորձելու իրենց գիտելիքներն ու տրամաբանությունը տարբեր թեմաներում, զարգացնելու ուշադրությունը, վերլուծական և ռազմավարական մտածողությունը։
Այս նախաձեռնությունն աջակցում է շահառուների վերասոցիալականացման գործընթացին՝ ամրապնդելով նրանց ինքնավստահությունը, հաղորդակցման հմտությունները և հանրային ներգրավվածությունը՝ միաժամանակ բացահայտելով ինտելեկտուալ զարգացման և ինքնադրսևորման նոր ուղիներ։