Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Ինչպես հաղթահարել սթրեսը. հոգեբանական միջոցառում Շիրակի մարզային մարմնում հաշվառված շահառուների համար

հոկտեմբեր 12, 2026

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմինը «Արևամանուկ» հոգեսոցիալական աջակցության հիմնադրամի հետ կնքված համագործակցության հուշագրի շրջանակում կազմակերպել է վերասոցիալականացման միջոցառում «Ինչպես է արձագանքում հոգեկանը կյանքի դժվար իրավիճակներում» թեմայով։ Միջոցառմանը մասնակցել է մարզային մարմնում հաշվառված 8 շահառու։

Միջոցառման նպատակն էր շահառուներին ծանոթացնել սթրեսային և դժվար իրավիճակներում մարդու հոգեկանի արձագանքման առանձնահատկություններին, ինչպես նաև դրանց հաղթահարման արդյունավետ եղանակներին։ Այն նպաստում է շահառուների հուզական կայունության ամրապնդմանը, ինքնատիրապետման հմտությունների զարգացմանը և դրական վարքագծային փոփոխություններին։