Հաղորդագրություններ

Դատապարտված անձի վերաինտեգրումը հասարակություն․ Շիրակի պետական համալսարանում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն

դեկտեմբերի 12, 2024

Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի պետ Թադևոս Վարդանյանը մասնակցել է Շիրակի պետական համալսարանում կազմակերպված «Դատապարտված անձի վերաինտեգրումը հասարակություն» թեմայով աշխատանքային խորհրդակցությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև Հոգեբանության և սոցիոլոգիայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողները։

Քննարկվել են բուհի և Պրոբացիայի ծառայության Շիրակի մարզային մարմնի հետագա համագործակցության և հոգեբանների ու շահառուների պարբերական հանդիպումների կազմակերպման վերաբերյալ հարցեր։

Ուսանողները ցանկություն հայտնեցին որպես կամավորներ ներգրավվելու Պրոբացիայի ծառայության վերասոցիալականացման գործառույթներին։