Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Գրագիտության միջազգային օրվա առթիվ Պրոբացիայի ծառայությունում հյուրընկալվել էր Ռուբեն Եսայանը

սեպտեմբեր 08, 2026

Գրագիտության միջազգային օրվա առթիվ Պրոբացիայի ծառայություն էր այցելել երիտասարդ գրող Ռուբեն Եսայանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթերցանության կարևորությանը՝ որպես գիտելիքի, մտածողության և աշխարհայացքի ընդլայնման միջոց։ Քննարկվել է նաև գրականության միջոցով նոր գաղափարների ու արժեքների բացահայտման, ինչպես նաև ֆիլմերի դիտման միջոցով տարբեր թեմաների ու տեսակետների ճանաչման նշանակությունը։

Հանդիպման մասնակիցները խոսվել է անձնական աճի և ինքնազարգացման կարևորության մասին՝ ընդգծելով, որ ընթերցանությունն ու մշակույթը կարող են նպաստել մարդու ինքնաճանաչմանը, նոր հետաքրքրությունների ձևավորմանն ու դրական փոփոխություններին։