Գուրգեն Աֆրիկյանը ընդունել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին
մարտի 17, 2026
Սույն թվականի մարտի 16-ին Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Մարչին Ռուժիցկուն։
Հանդիպման ընթացքում քննարկվել են պրոբացիայի ոլորտում իրականացվող ծրագրերը, համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև փորձի փոխանակման և նոր նախաձեռնությունների ձևավորման հեռանկարները։
Ծառայության պետը կարևորել է միջազգային գործընկերների հետ համագործակցության շարունակական զարգացումը՝ ընդգծելով այն որպես ծառայության ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման կարևոր գործոն։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու կառուցողական երկխոսությունն ու համագործակցությունը՝ ուղղված պրոբացիայի ոլորտում արդյունավետ նախաձեռնությունների իրականացմանը։