Հաղորդագրություններ
Գիրք նվիրելու օրը Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում
փետրվարի 20, 2025
Կարևորելով կիրթ անհատի դերը հայրենիքի զարգացման գործընթացում Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմինը ևս որոշել է անմասն չմնալ գիրք նվիրելու ավանդույթից և փետրվարի 19-ին ՝ Գիրք նվիրելու օրը, 16 շահառուների նվիրել է ամենայն հայոց մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Հայ ժողովրդական հեքիաթներ» ժողովածուն։
Գրքի ընտրությունը պայմանավորված էր թումանյանական հեքիաթներում չարի նկատմամբ բարու հաղթանակով, ինչը մեծ ոգևորությամբ ընդունվեց շահառուների կողմից։ Վերջիններիս խնդրանքով Ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պետը և աշխատակիցները մակագրեցին գրքերը։
Արդեն ավանդույթ դարձած վերասոցիալականացման միջոցառումները հաճելի և արդյունավետ կապ են ստեղծել շահառուների և աշխատակիցների միջև, որը պրոբացիայի հիմնական նպատակներից մեկն է։