Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Արվեստը որպես վերասոցիալականացման կամուրջ․ Պրոբացիայի շահառուներն այցելել են Երևանի ռուսական արվեստի թանգարան

մայիսի 05, 2025

Պրոբացիայի ծառայությունում մեկնարկած եռամսյա մշակութային ուղղվածությամբ վերասոցիալականացման ծրագրի երկրորդ փուլի շրջանակում կազմակերպվել է հերթական մշակութային այցը։ Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնի նախաձեռնությամբ շահառուները այցելել են Երևանի ռուսական արվեստի թանգարան։ Միջոցառմանը մասնակցել է ծառայությունում հաշվառված 11 շահառու։

Այցի ընթացքում շահառուները հնարավորություն են ունեցել դիտելու 19-20-րդ դարերի մեծանուն վարպետների՝ Հովհաննես Այվազովսկու, Իլյա Ռեպինի, Վասիլի Սուրիկովի, Միխայիլ Վռուբելի և այլոց ստեղծագործությունները։

Թանգարանային միջավայրը նպաստել է շահառուների գեղարվեստական ընկալման խորացմանը, նոր մշակութային հորիզոնների բացահայտմանը և անձնական զարգացումը խթանող փորձառության կուտակմանը։ Նման այցելությունները կարևոր դեր են խաղում շահառուների հոգևոր հարստացման, գեղագիտական ճաշակի ձևավորման և հանրային օգտակար կապերի ստեղծման գործում։

Վերասոցիալականացման ծրագրի մշակութային բաղադրիչը միտված է շահառուների հասարակական վերաինտեգրմանը՝ մշակութային արժեքների ու արվեստի միջոցով զարգացնելով նրանց ինքնաճանաչման, հաղորդակցման և վերլուծական մտածողության կարողությունները։