Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Արմավիրի մարզային մարմնում անցկացվել է իրավագիտակցության բարձրացմանն ուղղված համաժողով

հուլիսի 15, 2026

Պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային մարմնի կողմից, վերասոցիալականացման միջոցառումների շրջանակում, մարզային մարմնում հաշվառված շահառուների մասնակցությամբ անցկացվել է իրավագիտակցության բարձրացմանն ուղղված համաժողով։

Միջոցառումը կազմակերպվել է Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից տրամադրված կոնֆերանսների դահլիճում։ Համաժողովի ընթացքում քննարկվել են շահառուների իրավական գիտելիքների և քաղաքացիական պատասխանատվության բարձրացմանը միտված մի շարք կարևոր թեմաներ՝ ընտրություններին մասնակցության կարևորությունը և ընտրական վարքագիծը, իրավաչափ վարքագիծը և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պատասխանատվությունը, ինչպես նաև կրկնահանցագործությունների պատճառներն ու դրանց կանխարգելման ուղիները։

Քննարկումների նպատակն էր նպաստել շահառուների իրավագիտակցության բարձրացմանը, իրավաչափ վարքագծի ձևավորմանը, քաղաքացիական պատասխանատվության ամրապնդմանը, ինչպես նաև կրկնահանցագործությունների կանխարգելմանն ու հասարակությունում նրանց արդյունավետ վերասոցիալականացման գործընթացին։

Հանդիպման ավարտին մասնակիցներին տրամադրվել են թեստային հարցաշարեր՝ քննարկված թեմաների վերաբերյալ նրանց իրավական գիտելիքների և իրազեկվածության մակարդակը գնահատելու նպատակով։ Թեստավորման արդյունքները վկայել են մասնակիցների բարձր ներգրավվածության և թեմաների արդյունավետ յուրացման մասին․ հարցաշարերը լրացվել են շուրջ 85–90 տոկոս արդյունավետությամբ։

Նմանատիպ միջոցառումները կարևոր դեր ունեն շահառուների օրինապահ վարքագծի ձևավորման, հասարակական նորմերի նկատմամբ հարգանքի ամրապնդման և վերասոցիալականացման գործընթացի արդյունավետ իրականացման գործում։