keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Արեգ Գևորգյանը Պրոբացիայի ծառայությունում հաշվառված երիտասարդ շահառուների հետ կիսվել է հաջողության իր ճանապարհով
օգոստոս 12, 2026
Երիտասարդների միջազգային օրվան նվիրված՝ Պրոբացիայի ծառայությունում կազմակերպվել է ոգեշնչող հանդիպում, որին մասնակցել են Երևանում և մարզային մարմիններում հաշվառված 30 երիտասարդ շահառուներ։
Հանդիպման բանախոսն էր «Քամանչա» ռեստորանի հիմնադիր, «Արմատ Գաստրո Գրուպ»-ի հիմնադիր-տնօրեն Արեգ Գևորգյանը։ Նա երիտասարդների հետ կիսվեց սեփական փորձով՝ պատմելով գաղափարը բիզնեսի վերածելու ճանապարհի, հանդիպած դժվարությունների, ռիսկերի և դրանց հաղթահարման մասին։
Հանդիպումն անցավ ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով՝ երիտասարդներին հնարավորություն տալով քննարկելու բիզնես սկսելու, ռիսկերը գնահատելու, ձախողումներից դասեր քաղելու և նպատակներին հասնելու վերաբերյալ հարցեր։
Միջոցառումը միտված էր երիտասարդ շահառուների ինքնավստահության, նախաձեռնողականության և նպատակասլացության խթանմանը, ինչպես նաև սեփական ներուժը բացահայտելու և օրինական ճանապարհով հաջողության հասնելու մոտիվացիայի բարձրացմանը։