Հաղորդագրություններ

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Պրոբացիայի ծառայություն՝ 2023թ.-ին նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով

փետրվարի 27, 2023
Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալ Արա Մկրտչյանն այցելել են Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմին՝ 2023թ.-ի ընթացքում նախատեսված աշխատանքները քննարկելու նպատակով:
Մինչ քննարկմանն անցնելը՝ նախարարին է ներկայացվել պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում իրականացվող պիլոտային ծրագիրը: Ծառայության անցակետում տեղադրվել է մատնահետքի և տեսապատկերի միջոցով անձին նույնականացնելու սարքավորում, որը հնարավորություն է տալիս նույնականացնել շահառուին և արձանագրել վերջինիս Պրոբացիայի ծառայություն ներկայանալու փաստը: Արդյունքում այս սարքավորման միջոցով ապահովվում է պրոբացիայի ծառայողների ժամանակի և ռեսուրսների խնայողություն, ինչպես նաև նվազեցվում է կոռուպցիոն ռիսկերը:
Մանրամասներն՝ այստեղ https://www.moj.am/article/3513