Հաղորդագրություններ

Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված շահառուները այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն

հոկտեմբերի 08, 2025

Պրոբացիայի ծառայության Արագածոտնի մարզային մարմնում հաշվառված 16 շահառու վերասոցիալականացման ծրագրերի շրջանակներում մասնակցել են մշակութային միջոցառման։ Շահառուները Ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ այցելել են Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ դիտելու «Գայանե» բալետը։

Միջոցառման նպատակն էր նպաստել շահառուների մշակութային ընկալումների և գեղագիտական հետաքրքրությունների զարգացմանը՝ խթանելով նրանց սոցիալական ներառումն ու հասարակության կյանքում ակտիվ մասնակցությունը։

Նշենք, որ վերահսկողության մեջ գտնվող երկու շահառուի նախաձեռնությամբ Արագածոտնի մարզային մարմինը տրամադրել էր մուտքի տոմսեր նաև նրանց կանանց և մայրերին՝ ընդգծելով ընտանիքի ներգրավվածության կարևորությունը վերաինտեգրման գործընթացում։

Պրոբացիայի ծառայությունը շարունակական կերպով իրականացնում է նմանատիպ նախաձեռնություններ՝ աջակցելով շահառուների վերասոցիալականացմանը և հասարակության լիարժեք անդամ դառնալուն։