Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հաղորդագրություններ

Ավարտվել են «Կախվածությունների հաղթահարման» վերականգնողական ծրագրի պիլոտային աշխատանքները

նոյեմբերի 19, 2025

Եվրոպայի խորհրդի 2023–2026 թվականների Հայաստանի գործողությունների ծրագրով ֆինանսավորվող «Աջակցություն Պրոբացիայի ծառայություն հզորացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում միջազգային և ազգային փորձագետների կողմից մշակվել է «Կախվածությունների հաղթահարման» վերականգնողական ծրագրի ձեռնարկը։ 2024 թվականի օգոստոսին մեկնարկած ծրագրի երկրորդ խմբի պիլոտային փուլը հաջողությամբ ավարտվել է։

Վերականգնողական ծրագրի նպատակն է պրոբացիայի շահառուներին աջակցել վնասակար կախվածություններից հրաժարվելու գործընթացում, բարձրացնել նրանց մոտիվացիան, խորացնել գիտակցումը կախվածությունների հետևանքների վերաբերյալ և խթանել փոխվելու ու առողջ ընտրություն կատարելու կարողությունը։

Պիլոտային փուլը ներառել է 9 հանդիպում, որոնց մասնակցել են 6 շահառուներ։ Ծրագրի ավարտին մասնակիցներին տրվել են հավաստագրեր՝ ընդգծելով նրանց ներգրավվածությունն ու կատարած առաջընթացը։

Ծրագիրն ուղղված է պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման և առողջ վարքագծի խթանմանը՝ ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման միտումով։