Հաղորդագրություններ

Աջակցություն սոցիալապես անապահով շահառուներին

մայիսի 10, 2022
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնի աշխատակիցները շահառուներին աջակցելու նպատակով համագործակցել են «Էմմա Փարսադանյան» անհատ ձեռներեցի հետ։ Համագործակցության արդյունքում սույն թվականի մայիսի 10-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Տավուշի մարզային մարմնում հաշվառված  չորս անապահով շահառուների ընտանիքներին հատկացվել է պարենային փաթեթներ։ Պրոբացիայի ծառայությունը գնահատում է նման նախաձեռնությունը և սոցիալապես անապահով շահառուներին աջակցություն ցուցաբերելը։