Անցկացվել է աշխատանքային հերթական խորհրդակցություն
փետրվարի 25, 2026
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի տարեկան ամփոփիչ այցից հետո Պրոբացիայի ծառայության պետ Գուրգեն Աֆրիկյանի գլխավորությամբ սույն թվականի փետրվարի 23-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նախարարի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքի կազմակերպման և կատարման հստակ ժամկետների սահմանման նպատակով։
Վերջինիս շրջանաներում քննարկվել են տարեկան ամփոփման ընթացքում բարձրացված հարցերը, հստակեցվել են իրականացվելիք միջոցառումների շրջանակները, նախանշվել են պատասխանատու ստորաբաժանումները և սահմանվել կատարման հստակ ժամկետներ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Ծառայության առաջին կիսամյակի առաջնահերթություններին, մասնավորապես՝
-
թվայնացման աշխատանքների ընդլայնմանը,
-
տուգանքների վճարման արդյունավետ համակարգի ներդրմանը,
-
պրոբացիայի ծառայողների ատեստավորման կարգի վերանայմանը,
-
Ծառայությանը հատկացված նոր գործառույթի՝ ուղեկցումների իրականցմանը, ուղեկցման կարգի հաստատմանը, դրա շրջանակներում մի շարք օրենսդրական փոփոխությունների մշակմանը, կադրերի ներգրավմանը, անհրաժեշտ գույքի ձեռքբերմանը և այլն։
Ծառայության պետը կարևորել է հանձնարարականների պատշաճ և ժամանակին իրականացումը՝ ընդգծելով, որ սահմանված առաջնահերթությունների իրագործումը միտված է պրոբացիայի համակարգի արդյունավետության բարձրացմանը։