keyboard_arrow_left
Հաղորդագրություններ
Այցելություն Պարույր Սևակի տուն-թանգարան
մարտ 28, 2023
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արարատի մարզային մարմնում հաշվառված 14 շահառու 2023 թվականի մարտի 28-ին վերասոցիալականացման շրջանակներում այցելեցին Պարույր Սևակի տուն-թանգարան: Շահառուները մեծ հետաքրքրությամբ ծանոթացան թանգարանում ցուցադրված բանաստեղծի կյանքի ու ստեղծագործական տարբեր փուլերին վերաբերող նմուշներին՝ անձնական իրեր, վավերագրեր, ձեռագրերի պատճեններ, տարբեր լեզուներով հրատարակություններ։