Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին

նոյեմբեր 27, 2026

1․ Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնի (այսուհետ՝ Բաժին) կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ, ինչն էականորեն ավելացրել է Բաժնի աշխատանքային ծանրաբեռնվածութունը։

2․ Փորձագետ ներգրավելու նպատակն է՝ Ծառայության հաշվապահական հաշվառման վարման որոշ գործառույթների իրականացման և համապատասխան հաշվետվությունների կազմման ու ներկայացման նպատակով։

3․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:

4․ Փորձագետի պարտականությունները՝

·  Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի շրջանակներում կնքված պայմանագրերի ֆինանսական հաշվետվությունների և կատարողականների կազմում,

·  Ծառայության ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների վերաբերյալ եռամսյակային ամփոփ հաշվետվության կազմում,

·  Ծառայության աշխատողների ծառայողական գործուղումների հաշվարկների իրականացման և հաշվետվությունների ընդունում,

·  եկամտային հարկի հաշվետվության կազմում և ներկայացում,

·  սոցիալական փաթեթի հայտերի ընդունման, փոխանցման և դրանց հետ կապված հաշվապահական հաշվառման աշխատանքների իրականացման համար։

5․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝

  • Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
  • բարձրագույն կրթություն,
  • հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների առնվազն բավարար մակարդակի իմացություն,
  • տեղեկատվության ու անհրաժեշտ տվյալների հավաքագրման, վերլուծության, մշակման և կառավարման ունակություն,
  • ֆինանսական ու ոչ ֆինանսական բնույթի հաշվետվությունների կազմման ունակություն,
  • թիմային աշխատանքի ունակություն,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, հաշվապահական հաշվառման ու հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային ծրագրերով աշխատելու փորձ և ունակություն,
  • հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ հաշվապահական հաշվառման վարման ոլորտում մեկ տարվա աշխատանքային ստաժ։

6. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

2026 թ. դեկտեմբերի 02-ը ներառյալ:

7. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

    ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-223

8. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

9. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

  • դիմում՝ (ձևը կցվում է), 
  • հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
  • տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք, 
  • ինքնակենսագրական,
  • երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

10. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

11. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am :

12. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https: /probation.am/ ։

Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-12։00-ը և 14։30-17։00-ը:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութան անձնակազմի կառավարման բաժին հեռ. 015-400-223