Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
սեպտեմբեր 29, 2026
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է ապահովել Բաժնի կողմից իրականացվող՝ Ծառայության գնումների գործընթացների կազմակերպումն ու համակարգումը, դրանց ընթացիկ աշխատանքների պատշաճ և անխափան իրականացումը, այդ թվում՝ Ծառայության կարիքների համար իրականացվող գնման ընթացակարգերի կազմակերպումն ու համակարգումը։ Փորձագետի ներգրավմամբ նախատեսվում է նաև նվազեցնել Բաժնի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, բարձրացնել աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը և ապահովել Բաժնի գործառույթների շարունակական, արդյունավետ և պատշաճ իրականացումը։
1․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 6 (վեց) ամիս ժամկետով:
2․ Փորձագետի պարտականությունները՝
· Ծառայության գնումների գործընթացների կազմակերպում, համակարգում և դրանց ընթացիկ աշխատանքների ապահովում,
· Ծառայության կարիքների համար իրականացվող գնման ընթացակարգերի, ինչպես նաև դրանց առնչվող փաստաթղթերի՝ գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության ապահովում,
· Գնման ընթացակարգերի արձանագրությունների և պայմանագրերի նախագծերի կազմում և սահմանված կարգով պատվիրատուի ղեկավարի հաստատմանը ներկայացում,
· «Գնումների մասին» օրենքով նախատեսված՝ հրապարակման ենթակա տեղեկատվության սահմանված կարգով և ժամկետներում հրապարակման աշխատանքների իրականացում,
· Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և արտաբյուջետային միջոցների հաշվին Ծառայության միջոցով իրականացվող ծրագրերի շրջանակներում բյուջետային և միջգանձապետական հայտերի ներկայացման աշխատանքներին մասնակցություն,
· Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի շրջանակներում ներքին հսկողության և միջոցառումների վերաբաշխման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթների կազմման աշխատանքներին մասնակցություն։
3․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Բարձրագույն կրթություն,
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· Բավարարի «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պահանջին,
· Թեկնածուն պետք է ունենա Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 29-ի թիվ 759-Ն որոշմամբ հաստատված կարգով սահմանված՝ գնումների համակարգողի որակավորում, սահմանված կարգով անցած լինի համապատասխան վերապատրաստում և ընդգրկված լինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում հրապարակված որակավորված գնումների համակարգողների ցանկում,
· հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,
· տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
· հաշվետվությունների մշակման ունակություն,
· թիմային աշխատանքի ունակություն,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
· հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ ֆինանսավարկային կամ պետական գնումների բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ։
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026 թ. հոկտեմբերի 02-ը ներառյալ:
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-223
6. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
7. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
8. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
10. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութան կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին հեռ. 015-400-223