Հայաստանի Հանրապետության  զինանշան
Պրոբացիայի ծառայություն
Հայտարարություններ

Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաղթղաշրջանառության և հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու մասին

սեպտեմբեր 24, 2026

1. Փորձագետ ներգրավելու անհրաժեշտությունը պայմանավորված է Պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կենտրոնական մարմնի փաստաթղթաշրջանառության և հաշվառման բաժնի (այսուհետ՝ Բաժին) կանոնադրական խնդիրներից բխող կոնկրետ գործառույթի (գործառույթների) իրականացման ծավալների կտրուկ ավելացմամբ և գործող անձնակազմով այն պատշաճ ու ժամանակին իրականացնելու անհնարինությամբ: Փորձագետ ներգրավելու նպատակն է ապահովել Բաժնի կողմից իրականացվող բազմաբնույթ և մեծածավալ գործառույթների արդյունավետ, օպերատիվ և պատշաճ իրականացումը՝ պայմանավորված աշխատանքների ծավալի զգալի աճով։ Մասնավորապես, նպատակ է հետապնդվում ապահովել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության պատշաճ կազմակերպումը, մուտքագրվող փաստաթղթերի մշտադիտարկումը, հաշվառումն ու ներկայացումը, թղթային կրիչով փաստաթղթերի թվայնացումը, տվյալների շտեմարանների վարումը, ինչպես նաև շահառուների անձնական գործերի, դատավճիռների և որոշումների ու այլ փաստաթղթերի հաշվառման արդյունավետ իրականացումը։

2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝ 

  Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:

3. Փորձագետի պարտականությունները՝

 ·          տեղում համակարգել աշխատանքները, թվայնացված գործերը ներբեռնել E-probation համակարգ, կատարել Ծառայության քարտադարի դասավորումը․

 ·          պարբերաբար հետևել էլեկտրոնային համակարգով մուտքագրվող փաստաթղթերին, դրանք ժամանակին ներկայացնել Բաժնի պետին.

 ·          թվայնացնել սկանավորել թղթային կրիչով ստացված և առկա փաս­տաթղթերը.

 ·          հաշվառել գործերի անվանակարգով նախատեսված գործերը, մուտքի, ելքի փաստաթղթերը, դիմումները և դրանք գրանցել համապատասխան մատյաններում.

 ·          ուսումնասիրել և հաշվառել տվյալների շտեմարանում շահառուների անձնական գործերը, դատավճիռները և որոշումները.

 ·          հաշվետվություն կազմել գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկություների և բողոքների շարժի և կատարման ընթացքի վերաբերյալ.

 ·          հաշվետվություն կազմել գրությունների, նամակների, քաղաքացիների դիմումների, առաջարկություների և բողոքների շարժի և կատարման ընթացքի վերաբերյալ.

4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝

·         Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,

·         բարձրագույն կրթություն,

·         հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների իմացություն,

·         տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,

·         հաշվետվությունների մշակման ունակություն,

·         թիմային աշխատանքի ունակություն,

·         համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով,  ինչպես նաև համակարգչային ծրագրերով աշխատելու ունակություն,

·         հանրային ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում մեկ տարվա աշխատանքային ստաժ։

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

  2026 թվականի սեպտեմբերի 29-ը ներառյալ:

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝  ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1։

7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 ·          դիմում՝ (ձևը կցվում է),

 ·    հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,

 ·    տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,

 ·  արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,

 ·          ինքնակենսագրական,

 ·          մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,

 ·          անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:

10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:

11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/ ։

Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը  և  1430-1700-ը:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն  հեռ. 015-400-223։