Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի վերասոցիալականացման և վերականգնողական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
հունիսի 23, 2026
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ տեխնիկական և կազմակերպչական աջակցության միջոցով օժանդակել Բաժնի ընթացիկ գործավարությանը, փաստաթղթաշրջանառության և թվայնացման գործընթացների անխափան ու արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև շահառուների սպասարկմանն առնչվող տեխնիկական գործառույթների իրականացմանը։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 3 (երեք) ամիս ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
· աջակցել փաստաթղթաշրջանառության և մատյանների վարման, հաշվետվությունների կազմման աշխատանքներին,
· թվայնացնել սկանավորել թղթային տարբերակով ստացված փաստաթղթերը,
· ապահովել Բաժնում հաշվառված շահառուների էլեկտրոնային ստորագրության իրականացմումը,
· անհրաժեշտության դեպքում մասնակցել տարբեր բնույթի տեխնիկական և կազմակերպչական գործառույթների ապահովման հարցում։
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
· Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
· բարձրագույն կրթություն,
· հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուներից մեկի բավարար իմացություն,
· տեղեկատվության հավաքագրման, վերլուծության և կառավարման ունակություն,
· հաշվետվությունների մշակման ունակություն,
· թիմային աշխատանքի ունակություն,
· համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
·Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ։
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2026 թվականի հունիսի 26-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
· դիմում՝ (ձևը կցվում է),
· հայտարարություն (ձևը կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
· տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
· արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
· ինքնակենսագրական,
· մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
· անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն
հեռ. 015-400-223։