Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ (առաջատար) ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու մասին
հուլիսի 21, 2025
Պրոբացիայի ծառայության (այսուհետ` Ծառայության) Լոռու մարզային մարմնի (այսուհետ՝ Մարմին) ավագ (առաջատար) ծառայող (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.զ-ԱԾ-3)․
Պրոբացիայի ծառայության Լոռու մարզային մարմնի ավագ (առաջատար) ծառայողի (ծածկագիր՝ 12-3-ՊԾ-27.2.զ-ԱԾ-3) պաշտոնի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառի փորձի, մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպման լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում (Պաշտոնի անձնագիր)։
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն նշված մասնագիտություններով՝
- Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հուլիսի 30-ի N 461-Ն որոշման N 3 հավելվածի համաձայն Պրոբացիայի ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջներն են՝
- «Կրթական գիտություններ», «Մանկավարժության տեսություն և պատմություն», «Նախադպրոցական մանկավարժություն», «Ընդհանուր մանկավարժություն», «Հատուկ մանկավարժություն», «Մասնագիտական մանկավարժություն»,
- «Տնտեսագիտություն», «Քաղաքագիտություն», «Հոգեբանություն», «Միջազգային հարաբերություններ», «Հասարակայնության հետ կապեր»,
- Իրավագիտություն»,
- «Տեղեկատվական համակարգեր», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Տեղեկատվական անվտանգություն»,
- «Սոցիալական աշխատանք»,
- «Ստորաբաժանումների կառավարում», «Միավորումների և զորամասերի կառավարում», «Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում», «Ոստիկանական գործ»,
- ունի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ,
- ավագ ծառայող կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ,
- աշխատավարձի չափը՝ 228.800 (երկու հարյուր քսանութ հազար ութ հարյուր) դրամ,
- աշխատավայրի հասցեն՝ ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գ. Նժդեհի 16,
- ընտրությունը կատարվելու է ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության եղանակով:
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է Պրոբացիայի ծառայություն ներկայացնեն՝
- գրավոր դիմում (ձևը կցվում է),
- անձնագիր և/կամ նույնականացման քարտի լուսապատճեն (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի կցում, ապա անհրաժեշտ է կցել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճեն),
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի(երի) լուսապատճեն,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի լուսապատճեն,
- ինքնակենսագրություն (ազատ ոճով),
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճեն,
- լուսանկար՝ 3X4 չափսի,
- բժշկական տեղեկանք:
Օտարալեզու փաստաթղթի(երի) հետ ներկայացնել նաև տվյալ փաստաթղթի(երի) նոտարական թարգմանությամբ հայերեն տարբերակը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է` 25.07.2025թ.:
Դիմումներն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 22-ից մինչև հուլիսի 25-ը ներառյալ՝ cadrer@probation.am էլեկտրոնային հասցեով՝ քսանչորսժամյա ռեժիմով։
Փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2025 թվականի հուլիսի 25-ը ժամը 24։00-ն, իսկ թղթային ներկայացնելու դեպքում՝ 2025 թվականի հուլիսի 25-ը ժամը 18։00-ն։
Դիմող քաղաքացիները հայտարարության վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի անձնակազմի կառավարման բաժին (ՀՀ, ք.Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ․ 015-40-02-23, էլեկտրոնային փոստի հասցե՝ cadrer@probation.am)։