Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի փաստաղթղաշրջանառության և հաշվառման բաժնում փորձագետ ներգրավելու մասին
նոյեմբերի 28, 2025
1. Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ իրականացնել Ծառայության շահառուների արխիվային քարտադարանի (թղթային) վարման աշխատանքները, իրականացնել արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման աշխատանքները Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին, իրականացնել տվյալների շտեմարանում շահառուների անձնական գործերի հաշվառման աշխատանքները ինչպես նաև կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարականները։
2. Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 (մեկ) տարի ժամկետով:
3. Փորձագետի պարտականությունները՝
- իրականացնել Ծառայության շահառուների արխիվային քարտադարանի (թղթային) վարման աշխատանքները,
- իրականացնել արխիվային փաստաթղթերի պատճենների տրամադրման աշխատանքները Ծառայության կառուցվածքային ստորաբաժանումներին,
- իրականացնել տվյալների շտեմարանում շահառուների անձնական գործերի հաշվառման աշխատանքները։
4. Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- բարձրագույն կրթություն,
- հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների առնվազն բավարար մակարդակի իմացություն,
- տեղեկատվության ու անհրաժեշտ տվյալների հավաքագրման, վերլուծության, մշակման և կառավարման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով աշխատելու փորձ և ունակություն,
- Հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ փաստաթղթավարության բնագավառում` մեկ տարվա աշխատանքային ստաժ։
5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թվականի դեկտեմբերի 3-ը ներառյալ:
6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1
7. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
8. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
9. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
10. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
11. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութուն
հեռ. 015-400-223։