Պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի ֆինանսատնտեսական բաժնում փորձագետ ներգրավելու մասին
նոյեմբերի 13, 2025
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝ Ծրագրի նպատակն է Պրոբացիայի ծառայությունում (այսուհետ՝ Ծառայություն)Ծառայության նյութատեխնիկական մատակարարման և շահագործման, այլ ստորաբաժանումներին պահեստից ապրանքների տրամադրման, շարժական գույքի շարժի իրականացման, ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման, հիմնական միջոցների գույքագրման կատարման աշխատանքներ
1․ Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝
Պայմանագիր կնքելու օրվանից 1 (մեկ) տարի ժամկետով:
2․ Փորձագետի պարտականությունները՝
- մասնակցել Ծառայության բնականոն տնտեսական գործունեության ապահովմանը.
- մասնակցել նյութատեխնիկական մատակարարման և տեխնիկական միջոցների ու սարքավորումների շահագործման աշխատանքներին.
- մասնակցել Ծառայությանն ամրացված գույքի հաշվառման, բաշխման և դուրս գրման, ապրանքանյութական արժեքների հանձնման-ընդունման աշխատանքներին.
- մասնակցել Ծառայության ապրանքանյութական արժեքների, այդ թվում՝ շարժական ու ոչ շարժական հիմնական միջոցների և նյութերի հաշվառման ու գույքագրման աշխատանքների իրականացմանը։
3․ Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն,
- միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթություն,
- հայերեն (պարտադիր), ռուսերեն կամ անգլերեն լեզուների բավարար մակարդակի իմացություն,
- տեղեկատվության հավաքագրման, վերլուծության, մշակման և կառավարման ունակություն,
- փաստաթղթերի ու հաշվետվությունների կազման ու ներկայացման ունակություն,
- թիմային աշխատանքի ունակություն,
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
- մեկ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:
4. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝
2025 թ. նոյեմբերի 18-ը ներառյալ:
5. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝
ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23/1, հեռ. 015-400-223
6. Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
7. Դիմողի կողմից ներկայացվող փատաթղթերի անհրաժեշտ ցանկ՝
- դիմում՝ (ձևը կցվում է),
- հայտարարություն (ձևը կցվում է) ՀՀ կառավարության 02.08.2018թ. N 878-Ն որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված սահմանափակումների բացակայության մասին,
- տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի կամ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի հաստատված պատճենները,
- արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
- ինքնակենսագրական,
- երկու լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
8. Ընտրություն կատարելու եղանակն է՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի և ինքնակենսագրականների ուսումնասիրություն:
9. Դիմողը փաստաթղթերը ներկայացնում է անձամբ կամ էլեկտրոնային տարբերակով՝ հետևյալ Էլ. փոստին՝ cadrer@probation.am:
10. Ընտրված փորձագետի վերաբերյալ տեղեկությունը կհրապարակվի Պրոբացիայի ծառայության կայք Էջում https://probation.am/։
Դիմումները ընդունվում են աշխատանքային օրերին՝ ժամը 1000-1200-ը և 1430-1700-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել Պրոբացիայի ծառայութան անձնակազմի կառավարման բաժին հեռ. 015-400-223