Պրոբացիայի ծառայության կադրային բանկի ստեղծման վերաբերյալ
սեպտեմբերի 24, 2018
Պրոբացիայի ծառայության խնդիրներն են՝ ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և այլընտրանքային խափանման միջոցների կատարման անհատական պլանավորման իրականացումը` գնահատելով ռիսկերը և հաշվի առնելով պրոբացիայի շահառուի կարիքները, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելու, դատվածությունը հանելու վերաբերյալ պրոբացիայի շահառուի մասին զեկույցների տրամադրումը, ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների և դատարանի կիրառած հարկադրանքի այլ միջոցների կատարումը, քրեական վարույթի ընթացքում այլընտրանքային խափանման միջոցների կատարումը և այլն:
Աշխատանքով հետաքրքրվածները կարող են իրենց ինքնակենսագրական տվյալները (CV) ներկայացնել misha.khudaverdyan@moj.am էլ. փոստին՝ նշելով կրթության, աշխատանքային գործունության (առկայության դեպքում) և ուշադրության արժանի այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ:
Աղբյուրը` http://moj.am/article/2123